|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդ»-ի նկատմամբ: Տանտերերի կազմում 39-րդ րոպեին հաշիվը բացեց Բլինդը: 82-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 4 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 3-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Ավելացված ժամանակի առաջին րոպեին հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:
Հավելենք, որ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ հայտավորված էր իր թիմի խաղին և խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին` փոխարինելով Լինգարդին: