Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տեսաձայնագրությունն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտել) հատկանիշներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ուժայինների ղեկավարներին հրահանգներ տալուն։
«Այս տեսաձայնագրությունն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտել) հատկանիշներ։
Փաշինյանը, չունենալով որեւէ լիազորություն միջամտելու որեւէ քրեական գործի, «հսկող դատախազի» կարգավիճահում ուղղակի հանձնարարականներ է տալիս ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության ներկայացուցիչներին, հարցնում է արդյո՞ք հարուցվել է քրեական գործ, հետաքրքրվում թե ինչ գործողություններ են կատարվել եւ հանձնարարում գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել։
Այս պահից սկսած նշված քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է։
Հ.Գ. Ի՞նչ հիմքով են Սյունիքի դատախազը եւ քննչական վարչության պետը կանգնած զեկուզում կապիտուլյանտին։
Հ.Գ.1. Աննա Վարդապետյանին այս գործով քանի՞ նամակ է ուղարկվելու»,- գրել է նա։