«Այնքան մեղմություն, որ իմ խոսքերում կա գոնե տարածաշրջանի երկրների ղեկավարների խոսքում չկա»:
Նման հայտարարություն Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ արել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ այժմ հանդիպման տեսաձայնագրությունը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության եթերով:
Մշակութային գործիչները բարձրաձայնում են ամենատարբեր հարցեր: Սարգսյանը խոսեց 2008թ.-ից մինչեւ այս տարվա հուլիսյան դեպքերը:
Խոսելով հուլիսյան դեպքերի մասին հռետորական հարցադրում արեց. «Քանի՞ հոգի ելույթ ունեցավ հուլիսյան դեպքերի ժամանակ», հետո նկատեց, որ պետության դերն, իհարկե, չի քննարկվում, բայցեւ մյուս կողմից նշեց, որ արդար չէ ամբողջը թողնելու պետության վրա՝ ակնարկելով, որ պահեր են լինում, երբ մտավորականների խաղաղության խոսքը կարեւոր է: