|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղի է ունեցել քննարկում՝ «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» խորագրով։ Մասնակցել են եկեղեցու և իրավաբանական համայնքի ներկայացուցիչներ։
«Մեր այսօրվա թեման իսկապես ցավոք սրտի արդիական է, բայց պետություն-եկեղեցի հարաբերությունները երբեք ակտուալ չեն եղել առնվազն մինչև 2018 թվականը, որովհետև Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո միշտ եղել են հարգալից գործընկերական փոխհարաբերություններ հայոց պետականության և մեր ազգային եկեղեցու միջև։ Մեր գործող Սահմանադրության 18-րդ հոդվածը շատ հստակորեն ամրագրում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը, միաժամանակ ընդգծելով, որ կրոնական կազմակերպությունները և պետությունը միմյանցից անջատեն, այսինքն ամրագրված է աշխարհիկ պետության սկզբունքը և հստակ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, որպես հանրային իշխանություն, ճանաչում է կրոնական բոլոր կազմակերպությունների ինքնավարությունը»,- այս մասին քննարկամ ընթացքում ասել է Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։