Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովն այսօր նիստ է գումարել կարևոր հարցի շուրջ, այն է՝ քննիչ հանձնաժողովի անդամները առաջարկել են հանձնաժողովի նախագահին սկսել կոնսուլտացիաներ բարձրաստիճան նախկին զինվորականների հետ, ինչպես նաև այսօր ՊՆ-ում իրենց ծառայությունն իրականացնող մի շարք գեներալների, որպեսզի նրանք՝ որպես խորհրդատուներ, սեպտեմբերից մասնակից լինեն հանձնաժողովի աշխատանքներին՝ Նորատ Տեր-Գրիգորյանց, Վաղարշակ Հարությունյան, Վլադիմիր Հայրապետյան և այլք: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով` հանձնաժողովի անդամները նաև ցանկանում են խորհրդատուների մեջ տեսնել հետախուզության համակարգի բարձրակարգ մասնագետ պաշտոնյաների:«Ես արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի հետ, խնդրել եմ, որ այդ հարցում մեզ աջակցեն, արդեն ունենք պայմանավորվածություն: Խորհրդատուի անունը կհրապարակենք սեպտեմբերի վերջին: Կունենանք նաև բարձրակարգ իրավաբան: Բազմաթիվ նիստեր ենք ունեցել: Աշխատանքներն ընթանում են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի կազմը բավարար չէր ծավալուն գործն ավարտին հասցնելու համար, քանի որ, ըստ Քոչարյանի, կլինեին քաղաքական շահարկումներ, ահա ինչու որոշում է կայացվել ստեղծել խորհրդատուների ինստիտուտ: