կարևոր
1102 դիտում, 1 օր առաջ - 2025-05-29 19:29
Աշխարհ

Չինական Sepoch ընկերությունը հաջողությամբ փորձարկել է իր առաջին բազմակի օգտագործման հրթիռը

Չինական Sepoch ընկերությունը հաջողությամբ փորձարկել է իր առաջին բազմակի օգտագործման հրթիռը

Թռիչքը տևել է 125 վայրկյան՝ ծովի մակարդակից 2,5 կմ առավելագույն բարձրության վրա։ Այնուհետև հրթիռը փափուկ վայրէջք է կատարել ջրի վրա։

Ինչպես հայտնել է Sepoch ընկերությունը, տիեզերական սարքը պատրաստված է բարակ չժանգոտվող պողպատից և թռչում է հեղուկ թթվածնից ու մեթանից պատրաստված վառելիքով: Հրթիռի չափերը երկարությունը 26,8 մ է, տրամագիծը՝ 4,2 մ, մեկնարկային քաշը՝ մոտ 57 տոննա:

Փորձարկումը, ընկերության ներկայացուցիչների խոսքով, հիմք է ստեղծել հրթիռը տիեզերք արձակելու համար: Այն նախատեսված է 2025 թվականին։

Beijing Space Technology-ն Չինաստանի առաջին մասնավոր ընկերությունն է, որը զբաղվում է բազմակի օգտագործման ծանր և միջին կրիչ-հրթիռներ մշակելով՝ օգտագործելով չժանգոտվող պողպատ և հեղուկ բաղադրիչների վրա հիմնված էկոլոգիապես մաքուր վառելիք:

Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ: