կարևոր
1327 դիտում, 2 օր առաջ - 2025-05-28 22:25
Քաղաքական

Կարևորը Հայաստանի առաջին Հանրապետության 107-րդ ամյակին նվիրված միջոցառմանը Իշխան Սաղաթելյանի ելույթից

Կարևորը Հայաստանի առաջին Հանրապետության 107-րդ ամյակին նվիրված միջոցառմանը Իշխան Սաղաթելյանի ելույթից

Կարևորը Հայաստանի առաջին Հանրապետության 107-րդ ամյակին նվիրված միջոցառմանը ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթից՝

Մայիսի 28-ը պարզապես ինչ-որ մի ճակատամարտում հաղթանակի օր չէ։ Մայիսի 28-ը պատմությունը բեկելու, մեր մահվան դատավճիռը չեղարկելու, մեր ժողովրդի կամքի, միասնության, պայքարով սեփական ապագան որոշելու խորհրդանիշն է։

Մենք ունենք առաքելություն՝ ոչ թե բաժանելու, այլ միավորելու։ Ոչ թե հույսը մարելու, այլ հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու:

● Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։

● Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։

● Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։

● Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը։ Ի վերջո՝ ազգերի ճակատագրերը որոշում են ոչ թե նրանց կրած պարտությունները, այլ դրանից հետո վերականգնվելու կամքը։

Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք գիտակցում ենք պահի լրջությունը, պատրաստ ենք այս պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերագտնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը՝ հանուն մեր պետականության, անկախության և ինքնության պաշտպանության։

Սարդարապատը ապացուցեց, որ գոյության պայքարում վճռականությունը, համախմբվածությունն ու ազգային ինքնագիտակցությունը կարող են հաղթել ցանկացած գերազանցող թշնամու։

Սարդարապատում չզոհվեցին հանուն հիշատակի, զոհվեցին հանուն ապագայի։ Եվ այսօր, այդ ապագան կրկին մերը դարձնելու համար մենք պարտավոր ենք վերականգնել Սարդարապատի ոգին՝ մեր խոսքով, գործով ու պայքարով։

Մենք կարո՛ղ ենք: