Փոխարժեքներ
31 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ալեն Սիմոնյանը ոչ թե պարզապես արտահայտեց իր սերը Ադրբեջանի նկատմամբ, այլ ներկայացրեց իշխանության կարծիքը սեփական ժողովրդի մասին։
Երբ ԱԺ նախագահը հայտարարում է․ «Հայերը կարող են հանգիստ ապրել Բաքվում…, պայմանագրի կնքումից 5 րոպե հետո հայերը շփվելու, առևտուր են անելու ադրբեջանցիների հետ», նա իրականում ոչ թե խաղաղության կոչ է անում, այլ բարոյապես նվաստացնում է հայ ժողովրդին։ Այդ խոսքերով նա ասում է, որ մենք՝ հայերս, այնքան մոռացկոտ ու արժանապատվությունից զուրկ ժողովուրդ ենք, որ կարելի է մեզ ցեղասպանել, այրել, ջարդել, զրկել հայրենիքից, իսկ մենք հինգ րոպե հետո ժպիտով կվերադառնանք և առևտուր կանենք այս ամենը իրականացնողների հետ։
Սա ԱԺ նախագահ է։ Ուզենք թե չուզենք՝ միջազգային մակարդակում մեզ ներկայացնում է հենց Ալեն Սիմոնյանը։ Եվ այս հայտարարությամբ նա աշխարհին ուղերձ է հղում, որ հայ ժողովուրդը պատրաստ է ուրանալ իր ցավը, իր կորուստը, իր հիշողությունը՝ հանուն մի քանի կոպեկի։
Բայց սա միայն բարոյական խնդիր չէ։ Սա նաև վտանգավոր ռազմաքաղաքական մեսիջ է։
Որևէ պետություն, նախքան պատերազմ սկսելը, կատարում է մի քանի կարևոր հաշվարկ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական։ Ռազմական հաջողություն գրանցելուց զատ, ագրեսորը հարց է տալիս ինքն իրեն՝ ի՞նչ քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա իր գործողությունը։ Սովորաբար հենց այդ երկրորդ և երրորդ գործոններն են, որ զսպում են ագրեսորին։ Իսկ Ալեն Սիմոնյանն իր հայտարարություններով փարատում է մեզ սպառնացող պետությունների մտահոգությունները։
Նրա ուղերձը պարզ է․ «Սպանեք, այրեք, զրկեք հայրենիքից։ Հայ ժողովուրդը կհիշի 5 րոպե, հետո կանցնի առևտրի»։
Այս իշխանությունը Ալենի բերանով մեսիջ է հղում ոչ միայն Ադրբեջանին, այլև ցանկացած տարածաշրջանային ուժի․ մենք դիմադրություն չենք ներկայացնում՝ ո՛չ ոգով, ո՛չ արժանապատվությամբ, ո՛չ հիշողությամբ։ Իսկ եթե Ալենի տրամաբանությամբ նայենք, ապա Ադրբեջանը դառնում է միակ պետությունը, որը պատերազմ սկսելով՝ նաև ֆինանսական օգուտներ է ստանում հենց այն ժողովրդի հաշվին, որի դեմ պատերազմել է։
Ահա թե ինչու այս խոսքը պարզապես անզգույշ արտահայտություն չէ։
Սա ռազմավարական ու դիվանագիտական աղետ է։
Պակաս վտանգավոր չէ նաև հայերին «Բաքվում ապրելու» կոչը։ Նման արտահայտություն նույնիսկ բարեկամ պետության դեպքում քաղաքական խայտառակություն կլիներ, առավել ևս՝ այն պետության, որտեղ հայ լինելը մահվան սպառնալիք է։
Այս իշխանությունը եկել էր՝ ռեկորդային հայրենադարձության խոստումներով։ Բայց առաջինը փակեց Սփյուռքի նախարարությունը, կտրեց կապը Սփյուռքի հետ, իսկ հիմա էլ հայտարարում է․ «Ժողովուրդ ջան, կարաք գնաք Բաքվում ապրեք»։
Ալենին խորհուրդ եմ տալիս գնալ և փոխարինել Բաքվում ապրող մեր հայրենակիցներից որևէ մեկին։ Չնայած՝ ինչ եմ ասում… Ալենին Բաքվում ավելի ճոխ կընդունեն, քան Սաֆարովին։ Եթե առաջինը մի քնած հայի էր սպանել, ապա սրանք՝ մի «քնած» ժողովուրդ»։