Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊՆ-ի կայքից հեռացրել են բանակի կայացման պատմությունը, բանակի ղեկավարությունը հանկարծ հիվանդացավ բանակի տոնի նախօրեին՝ ըստ Yerkir.am-ի նաև այս հարցերին անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը մամուլի ասուլիսում։
Լավ, իսկ եթե չհիվանդանային՝ ինչպե՞ս էին պատրաստվում տոնը նշել․ ընդամենը ֆուրշետ պետք է լիներ՝ փաստեց նա։
«Փոխանակ այս մարդիկ ասեն, որ հույսը չի կորել, բանակը հզորացնեն, Արցախի հետ կապը հզորացնեն, ժողովրդին ոգի տան, որ ամեն ինչ կործանված չէ, փորձում են ասել, որ ամեն ինչ կործանված է, իզուր տեղը մի պայքարեք»,-նկատեց պատգամավորը։
Սփյուռքի հնարավոր գործողությունների մասին խոսելով՝ Արթուր Խաչատրյանն ասաց՝ ՀՀ իշխանական պատվիրակություններին սփյուռքահայ համայնքներն այլևս չեն ընդունում, և գործող իշխանությունները ստիպված են իրենց շուրջը գծել շրջանակ ու մնալ միայնակ։ Բացի այդ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություն այլևս չկազմակերպվեց, որովհետև վստահությունն է սպառվել։
Նա նշեց, որ խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի սինքրոնիզացիայի խնդիր կա։
«Պարապ կրակելու իրավունք այլևս չունենք։ Մարզային այցելություններ, հանդիպումներ․ հող ենք նախապատրաստում, որ դուրս գանք փողոց։ Այսինքն, պետք է հստակ հասկանանք, որ հաջողությունը պայմանավորված է ռեսուրսներով, այստեղ ռեսուրսների մեծացման աշխատանք է պետք»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․