Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը 8 մլն 910 հազար դրամ՝ շուրջ 23 հազար դոլար արժողությամբ բեռնատար մեքենա է գնել՝ «ԳԱԶ 3302-750» մակնիշի։ Գնումը կատարվել է «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ից։ Մեքենան նոր է, գնվել է վարչապետի աշխատակազմի կարիքների համար: Իսկ թե ինչ կարիքների համար՝ չի նշվում։
Հետաքրքիր է, որ ժամանակին Փաշինյանը ծաղրում էր այս մոդելի ավտոմեքենաները եւ երբ Երեւանի քաղաքապետի թեկնածու էր հեռավոր 2017-ին, մայրաքաղաքային տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսները, որոնք մինչ այժմ էլ կան՝ սպասարկում են բնակչությանը, անվանում էր «հուսահատության գազելներ»։Արցախի ու ՀՀ տարածքների հանձնման ֆոնին, թերեւս, Փաշինյանի աշխատակազմի ձեռք բերած այս նոր «Գազելը» երեւի կարելի է «հույսի գազել» անվանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում