Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին անդրադարձել է Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Պուտինի առաջարկին՝ հայտարարելով, որ հրադադարը պետք է հաստատվի Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների մեկնարկից առաջ։
«Կիևում և նախագահ Թրամփի հետ միասին մենք հստակ առաջարկ ենք արել. անվերապահ հրադադար 30 օրով՝ սկսած երկուշաբթի օրվանից։ Նախագահ Զելենսկին պարտավորություններ է ստանձնել՝ առանց որևէ պայման առաջադրելու։
Այժմ մենք նույնքան հստակ պատասխան ենք ակնկալում Ռուսաստանից։ Ոչ մի բանակցություն չի կարող լինել, քանի դեռ զենքն է գործի դրված։ Ոչ մի երկխոսություն չի կարող լինել, եթե միևնույն ժամանակ ռմբակոծում են խաղաղ բնակիչներին։ Հրադադարն անհրաժեշտ է հիմա, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ սկսել։ Հանուն խաղաղության»,- գրել է Մակրոնը X սոցցանցում։
Նմանատիպ պայմանով ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Պուտինի առաջարկը «առաջին, բայց ոչ բավարար քայլ է»։
«Անվերապահ հրադադարին բանակցություններ չեն նախորդում»,- հայտարարել էր Մակրոնը լրագրողներին՝ Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս լեհական Պշեմիշլ քաղաքում գնացքից իջնելով։
Նա հավելել էր, որ ՌԴ նախագահը «ելք է փնտրում, բայց նա դեռ ուզում է ժամանակ շահել»։
Մայիսի լույս 11-իգիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ, որի ընթացքում առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսել։