|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱՄՆ-ը վերաբացելու է Երուսաղեմում ամերիկյան հյուպատոսությունը, որը պատասխանատու է Միացյալ Նահանգների և Պաղեստինի հարաբերությունների համար: Այս մասին Ռամալահում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք կշարունակենք դեմ լինել միակողմանի պրակտիկայի ցանկացած ձևի, որը բռնության կհանգեցնի Իսրայելի և պաղեստինցիների միջև», - ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը, որը Պաղեստին է ժամանել պաշտոնական այցով՝ Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակներում:
Պաղեստինի առաջնորդի հետ բանակցություններից հետո Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնն անհապաղ ֆինանսական օգնություն կտրամադրի Գազայի հատվածին՝ 5,5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Եվս 32 միլիոն դոլար կհատկացվի անկլավում գործող միջազգային մարդասիրական կազմակերպություններին:
Բլինքենը Ռամալահ է ժամանել Թել Ավիվից, որտեղ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ:
Ռամալահ այցելելուց հետո ԱՄՆ պետքարտուղարը պետք է մեկնի Կահիրե՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի և արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցելու:
Բլինքենի՝ Մերձավոր Արևելքում վերջնական նպատակակետը կլինի Ամմանը, որտեղ նա կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի և արտաքին գործերի նախարար Այման Սաֆադիի հետ: