Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Արթուր Չախոյանի բժշկական հետազոտություններն ավարտված են, ունենք որոշակի մարմնաան վնասվածքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բժիշկներից մեկը։
«Հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում, եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով։
Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր, ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Կյանքին սպառնացող լուրջ վտանգ չենք տեսնում, բայց հետագայում կարելի է գնահատել միայն դինամիկ հսկողությունից հետո։
24 ժամյա հետազոտ հսկողությունից հետո, եթե հետազոտությունը մենք անենք և գնահատենք, որ կարիք ունի դեռ շարունակելու մնալ հիվանդանոցում՝ կառաջարկենք շարունակությունը մնալ»։
Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցում Չախոյանին քննիչ ու փաստաբան են այցելել։