|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Տասնյակ քաղաքացիներ, որոնց անուններով ձևակերպվել են հսկայական չափի՝ մինչև 12 մլն դրամի և 53.000 դոլարի վարկեր, կրկին բողոքի են դուրս եկել՝ այս անգամ Կենտրոնական բանկի դիմաց։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագյոզյանը հայտարարում է՝ ԿԲ-ի և որոշ բանկերի կողմից տրված խոստումներն իրականություն չեն դարձել, իսկ վարկային զեղծարարությունների լուծման փոխարեն որոշ բանկեր փորձում են քաղաքացիներին ներգրավել նոր, գայթակղիչ թվացող, սակայն վտանգավոր պայմանագրերի մեջ։
«ԱյԴի բանկը փորձում է երկրորդ ծուղակն ստեղծել. առանց որևէ գործող պայմանագրի՝ քաղաքացիներին հրավիրում են նոր պայմանագիր կնքելու՝ հետաձգված վճարումներով»,- նշում է Կարագյոզյանը։
Տուժածներն, ըստ ՀԿ-ի, հրաժարվել են նման պայմաններից՝ պահանջելով ամբողջական չեղարկում և արդարություն։
Մանրամասն՝ տեսանյութում