Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Համաձայն մեղադրականի` չորսն էլ, ածելիներով սպառնալով, հարկադրել են ոստիկաններ Ա.Ն.-ին և Բ.Ա.-ին փախչել ոստիկանության բաժանմունքից: Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցի հանդեպ ոչ վտանագավոր բռնություն գործադրելը: Այս դեպքում պատիժ է սահմանվում 300-500 հազար դրամի տուգանքից մինչև հինգ տարվա ազատազրկում:
Մեղադրյալներից 19-ամյա Նունեին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի երկրորդ մասով, այսինքն` կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Այս դեպքում պատիժ է սահմանվում 5-10 տարվա ազատազրկում: Համաձայն մեղադրականի` Նունեն ոստիկան Ա.Ն-ի դաստակը վնասել է ածելիով` առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելով:
Գործքը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Այսօրվա նիստում բոլոր ամբաստանյալները միջնորդեցին դատավարությունն անցկացնել արագացված կարգով: Այսինքն` նրանք ընդունում են իրենց մեղքը: Եվ այս դեպքում դատարանը միայն մեղադրական դատավճիռ կարող է ընդունել: Եվ պատիժ կարող է սահմանել օրենքով սահմանված առավելագույն պատժի 2/3-ը չգերազանցող չափով:
Դատարան չէր ներկայացել տուժող ոստիկանը: Թեեև դատարանը կաշկանդված չէ նրա կարծիքը հաշվի առնել միջնորդությունը բավարարելու հարցում, այնուամենայնիվ, պարտավոր է լսել նրան: Այս իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց: Մյուս նիստին միջնորդության վերաբերյալ դատախազի և տուժողի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը կքննի միջնորդությունը: