|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Փաշինյանի աշխատակազմը հերթական անգամ աջակցություն է տրամադրել որոշ հասարակական կազմակերպությունների՝ չներկայացնելով, թե որոնք են դրանք և իրենց որ գործառույթն իրականացնելու համար են պետական բյուջեից ֆինանսավորում ստանում։
Խոսքը 41 միլիոն 812.000 դրամ հատկացնելու մասին է, որը տրվել է անհայտ հասարակական կազմակերպությունների՝ հույժ գաղտնի 2 կետ պարունակող նախագծի հաստատումով։
Կառավարությունից միայն նշել են, որ 41 միլիոն դրամի հատկացումը պայմանավորված է տվյալ հասարակական կազմակերպությունների առաջնահերթություններով, թե որոնք են դրանք, ներկայացված չեն։
Հավելենք, որ այդ անհայտ ՀԿ-ներին պետական բյուջեից գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:
Աղբյուրը՝ 168.am