կարևոր
1177 դիտում, 1 օր առաջ - 2025-04-11 19:20
Քաղաքական

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ

Անթալիայում ապրիլի 11-ին մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը՝ ADF 2025-ը։ ՍիվիլՆեթը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման և իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին։

– Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման մասին։ Ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ կասեք հայ-թուրքական գործընթացի, հայ-թուրքական բանակցությունների մասին։

– Դե, սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։

Մինչ այժմ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել։ Եվ վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։

Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների և երկու ժողովուրդների համար։

Կարծում եմ՝ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար։

– Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք։

– Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։

Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: