|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիան և Հայաստանը որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել հարաբերությունների կարգավորման շուրջ, ամսաթիվը և վայրը կհամաձայնեցվեն։ РИА Новости-ին այս մասին ասել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
«Կլինի հանդիպում։ Մենք որոշում ենք կայացրել։ Հանդիպման վայրի մասով դեռ կորոշենք»,- ասել է Քըլըչը։
Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացմանը` ըստ դեսպանի` այդ հարցում դեռ առաջընթաց չկա, Անկարան և Երևանն աշխատում են այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1-ին, Քըլըչը ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։