կարևոր
2950 դիտում, 1 ամիս առաջ - 2025-04-09 16:06
Հասարակություն

Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ որոշումները. Ալիև

Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ որոշումները. Ալիև

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։

Նա բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։

«Եթե պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այս դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից։ Մենք չենք քվեարկել այս դատավորների օգտին և չգիտենք, թե ովքեր են նրանք»,- ասել է Ալիևը։

2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքը երկիր արգելվել է։