կարևոր
424 դիտում, 52 րոպե առաջ - 2025-12-09 16:31
Իրավական

Դատական 3 ակտով Երևանի քաղաքապետը պարտվել է Իշխան Սաղաթելյանին․ վստահ եմ՝4-րդ հայցը ևս կմերժվի․ Վահե Գրիգորյան

«Արդեն երեք դատական ակտերով, օրինական ուժի մեջ մտած, Երևանի քաղաքապետը պարտվել է Իշխան Սաղաթելյանին, հայցը թեև հարուցվել էր վարչական դատարանում նախորդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք, սակայն նոր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցերը ետ չէր կանչել, շարունակել էր առնվազն հայցերի հետագա քննությանը Երևանի քաղաքապետարանի ձևական կամ իրական մասնակցությունը և երեք հայցերն էլ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել էին։ Այսօր տեղի ունեցավ չորրորդ գործով դատական նիստը, կարծում եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները զբաղված էին «Աջափնյակի մետրոյի կայարանի կամ Սուրմալուի մետրոյի կայարանի շինարարությամբ» և այդ պատճառով չէին կարողացել ներկայանալ դատական նիստին։

 Ինչևէ, հաշվի առնելով գործով փաստական հանգամանքները, ներկայացված հայցի ակնհայտ իրավական անորոշությունը, փաստերից փաստական հանգամանքներից և ապացույցներից զուրկ լինելը, վստահ եմ, որ այս հայցը ևս կմերժվի և ևս մեկ՝  չորրորդ անգամ կարձանագրվի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի պարտությունը, ինչու եմ շեշտում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի, որովհետև հայցատեսակը հատուկ սուբյեկտ է ենթադրում, այսինքն՝  նման հայցով կարող է հանդես գալ ,բացառապես, այն համայնքի ղեկավարը, որի տարածքում իրականացվել են հավաքներ, և քանի որ այս գործերը վերաբերում են 2022 թվականի Դիմադրության շարժման հավաքներին, ապա սուբյեկտը հանդիսանում է Երևան համայնքի ղեկավարը, պարզ ասած, Երևանի քաղաքապետը»,-դատարանի բակում լրագրողի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։