կարևոր
1612 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 14:38
Հասարակություն

Երեք տղերքս էլ на смерть կողքս կանգնած են, ես տաշեղ չեմ. Հովիկ Աղազարյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում

Հովիկ Աղազարյան ԱԺ նիստի ընթացքում դիմել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ քննարկելով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը։

Աղազարյանը նշել է՝ «Պարոն Կոնջորյան, ես կարամ քֆուր ուտեմ, իսկ դուք կարա՞ք երդվեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին գալ այստեղ։ Դե կերդվեք ուրեմն հարմար պահի»։

Այնուհետեւ նա դիմել է ՔՊ խմբակցությանը․ «Պարոն վարչապետ, դուք մեզ շատ եք սիրում, որ շատ եք սիրում, ուժեղ եք գրկում, որ ուժեղ եք գրկում, խեղդվում ենք։ Մի հատ թողեք տենանք՝ կարում ենք մենք քայլենք, թե՞ չէ։ Այ ձեր սաղիդ գրկել ա ինքը, դարձել ա ավտորիտար ղեկավար։ Դա վատ է, երիտասարդ եք, հակադրվեք, այդ շղթաներից ազատվեք»։

Մանրամասն՝ տեսանյութում