Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Երևան քաղաքի դատարանի «Շենգավիթ» նստավայրում ընթանում է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ Եռաբլուրի միջադեպի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ է տեղի ունեցել՝ զոհված զինծառայողի ծնողների և ԱԺ «ՔՊ»-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ, որի ընթացքում ծնողներից մեկը՝ Արմեն Գալստյանն ապտակել է Հովիկ Աղազարյանին։ Իրավապահներն էլ ժամերի ընթացքում «հայտնաբերել» և ձերբակալել են զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, ապա՝ տարել կալանքի։ Արմեն Գալստյանի կալանավորումից հետո նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Արմեն Գալստյանի կրստեր որդուն՝ Տիգրան Գալստյանին, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու՝ Արսեն Աբրահամյանին։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։