Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի, դրանց մասին զեկուցվել է Մոսկվային և Վաշինգտոնին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում են արդյոք պաշտոնական անձանց հայտարարություններ կամ ելույթներ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Հասկանում եք` խոսքն արդեն տեխնիկական բանակցությունների մասին է։ Սրանք մանրամասների մեջ խորացած բանակցություններ են, ուստի տեխնիկական բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվելու, պետք չէ սպասել։ Սա մեկ, իսկ երկրորդը, կրկնում եմ, հիմա մայրաքաղաքում զեկույցները վերլուծվում են, և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ինչ-որ ըմբռնումների մասին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ կա ըմբռնում, որ շփումները շարունակվելու են, բայց հստակություն դեռ չկա։
Կրեմլում հայտարարել են, որ հանդիպումը հիմնականում նվիրված է եղել սևծովյան նախաձեռնության թեմային, որը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ: