|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ կապված միջազգային սկանդալի ֆոնին մտադիր են թույլ չտալ, որ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը գահ բարձրանա. հայտնում է РИА Новости-ն`«Ռոյթերս»-ին հղումով:
Ըստ գործակալության աղբյուրների` «տասնյակ արքայազներ» և թագավորական ընտանիքի այլ անդամներ ցանկանում են գահին այլ մարդու տեսնել, սակայն չեն գործի, քանի դեռ 82-ամյա թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ողջ է: Միապետի մերձավորները կարծում են, որ թագավորը դժվար թե գնա «սիրելի որդու» դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ԿՀՎ-ն պարզել էր, որ Խաշուկջիին սպանելու հրամանը տվել է Մուհամեդ բեն Սալմանը: