|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիան դատապարտում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, այսպես կոչված, Սիրիայի ժողովրդավարական խորհրդի անդամների հետ, որը վերահսկվում է YPG-ի կողմից (PKK-ի սիրիական մասնաճյուղի՝ PYD-ի զինյալ թև)․ ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչի գրավոր հայտարարության մեջ:
«Այն շփումները, որոնք Փարիզը, հակառակ Անկարայի կոչերին, վարում է այս արյունալի ահաբեկչական կազմակերպության և դրա մասնաճյուղերի հետ`անջատողական ծրագրերով, խաթարում են Թուրքիայի ջանքերը` ուղղված իր ազգային անվտանգությունը, ինչպես նաև Սիրիայի քաղաքական միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն և կայունությունը երկրում ապահովելուն»,- շեշտել է Բիլգիչը:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի՝ Անկարան բազմիցս հիշեցրել է ֆրանսիական և միջազգային հանրությանը «PKK-ի հանցագործությունների մասին»։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ Թուրքիան վճռականորեն շարունակելու է պայքարն այս ահաբեկչական կազմակերպության և դրա մասնաճյուղերի դեմ ամենուր»,- ավելացրել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: