Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Իշխանափոխության հասնելու հաջողությունը պայմանավորված է երեք մակարդակով՝ բովանդակային հարցեր կան, դրանց պատասխանը տալու հետ: Առաջինը, բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է փոխվի այս իշխանությունը: Էս հարցի հետ կապված բավականին հստակություն գոյություն ունի: Երկրորդը, ինչո՞վ պետք է փոխվի, այստեղ իհարկե ներկայացնում ենք մեր ծրագրերը, այլընտրանքը: Պետք է գտնենք նաև մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի: Միայն ասել՝ Նիկոլը պետք է հեռանա, բայց չասել՝ ով է գալու տեղը, չի ստացվի պաշտոնանկության պրոցեսը: Մենք ինքներս մեզ չենք առաջադրում, ասում ենք՝ պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, ով բովանդակային մասն ընդունում է, ով պատկերացնում է իշխանափոխության էությունը: Երրորդը, ինչպե՞ս անել իշխանափոխություն: Ոչ թե պարզ մասնակցություն է անհրաժեշտ, այլ՝ կազմակերպված մասնակցություն»,- Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։