Փոխարժեքներ
06 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայ պատանդների վերաբերյալ, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
«Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը դատապարտում է հայ պատանդների հանդեպ իրականացվող շինծու դատավարությունը, նրանց հանդեպ կիրառվող ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումները, կոչ է անում միջազգային քրեական դատարանին՝ հետաքննելու արցախցիների բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը, կոչ է անում Բաքվին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, նշանակալի քայլ է Բաքվի բռնապետական ռեժիմի ցեղասպան էությունը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու և պատասխանատվության գործընթաց իրականացնելու տեսանկյունից։
Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի՝ նշված բանաձևը հեղինակած և դրան կողմ քվեարկած պատգամավորներին, հայաստանյան և արտասահմանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու առանձին անհատների, ովքեր իրենց նպաստն են բերել բանաձևի ընդունման գործում։
Ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլը դադարեցնելու որոշումը։ Ռուբեն Վարդանյանը դեռ մեծ ու կարևոր դեր է խաղալու Արցախի ժողովրդի ինքնորոշման համար պայքարի գործում։ Ռուբեն Վարդանյանի այս որոշմամբ մեզ առավել պարտավորված ենք զգում բազմապատկել մեր ջանքերը հանուն հայ ժողովրդի իրավունքների, հանուն արդարության և հանուն Արցախի»։