Միասին կարող ենք
կարևոր
3415 դիտում, 1 տարի առաջ - 2025-03-03 14:55
Աշխարհ

Պուտինն Էրդողանին պահում է Ուկրաինայի հարցով բանակցային շրջանակում

Պուտինն Էրդողանին պահում է Ուկրաինայի հարցով բանակցային շրջանակում
Թուրք քաղաքական վերլուծաբան, «Ամերիկյան հզորության անկումը եւ ծագող ուժերը» գրքի հեղինակ Ումուր Թուգայ Յուջելը կարծում է. «Ռուսաստանի հետ հակամատությունում Ուկրաինայի պարտությունը կլինի ոչ միայն Կիեւի, այլեւ Բրյուսելի, Բեռլինի, Փարիզի եւ Լոնդոնի պարտությունը»: Բացի այդ, թուրքական Hürriyet թերթը մեղադրել է Արեւմուտքին «Ուկրաինայում հակամարտություն սկսելու համար»: Ըստ պարբերականի՝այդ իրադարձությունը «կարելի էր կանխել դրա մեկնարկից 24 ժամ առաջ, եթե արեւմտյան երկրները հայտարարեին երկիրը ՆԱՏՕ չընդունելու մտադրության մասին: Սակայն այդ պահին Արեւմուտքում ցականում էին, որ ճգնաժամը թեւակոխի զինված դիմակայության փուլ»: Թերթը նաեւ եզրափակում է.Ուկրաինայի պատերազմը ցնցեց Եվրոպային, բայց անակնկալ չէր Թուրքիայի համար: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Թուրքիան միշտ ուշադիր հետեւել է Արեւմուտք - Ուկրաինա - Ռուսաստան եռանկյունում հարաբերությունների զարգացմանը եւ բացահայտ զգուշացրել Արեւմուտքին իր վարած քաղաքականության մեջ հնարավոր սխալների մասին, որը, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքով, Կիեւին մղեց «միջեւ-միջեւ» ընտրության անկյուն, եւ որ դա «կհանգեցնի զինված էսկալացիայի», - նշել է Տարասովը:

Ուստի Էրդողանը չի խորամանկում, երբ ասում է, թե «Անկարան գիտեր՝ պատերազմ է լինելու»: Ավելին, թուրք փորձագետներն ի սկզբանե պնդում էին՝ խնդիրները միայն Կիեւում չեն, եւ այն տեսակետին էին, որ «Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի»: Թուրքիան ուկաինական ուղղությամբ հեռու էր մնացել ՆԱՏՕ-ի մյուս գործընկերներից եւ պաշտպանում Պուտինի խոսքերն այն մասին, որ «հակամարտությունը ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր», եւ որ այն կարող է ուղղակիորեն շոշափել իր անվտանգության շահերը, հատկապես Սեւ ծովի ավազանում: Անկարան խուսանավում էր՝ առաջարկելով իր միջնորդական ջանքերը, ինչը նրան թույլ էր տալիս հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառլուց, բայց հաճախ Արեւմուտքին մեղադրում էր «սադրանքների վրա հիմնված քաղաքականություն իրականացնելու մեջ»՝ նշելով, որ նման դիրքորոշումը դժվարացնում է իրավիճակի հանգուցալուծումը:

«Իր հերթին, Արեւմուտքը, վախենալով կորցնել Թուրքիային, խուսափում էր նրա հետ լուրջ ճգնաժամից՝ Ռուսաստնի հետ նրա առանձնահատուկ հարաբերությունների պատճառով, քանի որ մի ժամանակ Անկարան Արեւմուտքի եւ Մոսկվայի միջեւ շփման միակ խողովակն էր, ինչը նրան զգալի տարածք էր ստեղծում դիվանագիտական մանեւրելու համար ոչ միայն Ուկրաինայի նկատմամբ: Բայց երբ ի հայտ եկան ռուս-ամերիկյան հարբերությունների կարգավորման հատվածները, Արեւմուտքը Թուրքիային դուրս բերեց «Ուկրաինական հավասարումից», այն դեպքում, երբ Ռուսաստանը եւս մեկ անգամ սահմանեց իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ որպես ուկրաինական ճգնաժամից անկախ, բայց չբացառելով նրա հնարավոր մասնակցությունը բանակցային գործընթացին», — նշում է քաղաքագետը:

Պատահական չէ, որ այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Էրդողանի հետ բանկցություններում հատկապես առանձնացրել է «թուրքական դիվանագիտական հաջողություններն ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում միջնորդությունը»: Իր հերթին Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան պատրաստ է դիվանագիտական միջնորդություն ցուցաբերել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, բայց զինվորականներ չուղարկել», եւ որ «Թուրքիան մտադիր չէ դառնալ ցանկացած նման առաքելության մաս, եթե մասնակցի խորհրդակցւթյուններին եւ դրա ձեւավորման նախապատրաստմանը»:

«Այս իրավիճակում որոշակի ինտրիգէ առկա։ Մոսկվան ցույց է տալիս, որ դեմ չէ Անկարայի մասնակցությանն Ուկրաինայի հարցով բանակցություններին: Իսկ Եվրոպան այդ ուղղությամբ անտեսում է Թուրքիային, թեեւ նախկինում նրան գովերգում էր: Ընդ որում՝ Էրդողանը հասկանում է՝ նոր համաձայնագրերի հիմքում կլինեն այն պայմանները, որոնց շուրջ կպայմանավորվեն Պուտինն ու Թրամփը: Իզուր չէ, որ Ֆիդանն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը ողջունել է ԱՄՆ առաջնորդի նախաձեռնությունները: Բայց ամեն ինչ չէ, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների պտտվում փն շուրջ Ուկրաինայի շուրջ: Կա, Սիրիա, Մերձավոր Արեւելք։ Այնպես որ, սպասում ենք իրադարձությունների հետագա զարգացմանը», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի