|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
Մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ. քննարկվում է իրավիճակն Ուկրաինայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով TRT Haber հեռուստաալիքին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ կիրակի Պուտինի հետ սպասվող բանակցությունների ժամանակ Էրդողանը կհնչեցնի Ուկրաինայում իրավիճակի շուրջ Անկարայի առաջարկները:
«Այս րոպեներին մեկնարկել են նախագահ Էրդողանի՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները: Քննարկվում է իրավիճակն Ուկրաինայում: Ակնկալվում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի հայտարարությունը»,-հաղորդել է հեռուստաալիքը: