Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսական զորքը Ուկրաինայի զինված ուժերի երեք գրոհ է հետ մղել Կուրսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի տանկային, ծանր մեքենայացված, յոթ մեքենայացված, հինգ դեսանտային-գրոհային բրիգադներ, ծովային հետևակի բրիգադներ, տարածքային պաշտպանության չորս բրիգադներ և երեք գրոհային գնդեր Գոգոլևկա, Գոնչարովկա, Գուևո, Զաոլեշենկա, Կազաչյա Լոկնյա, Կուրիլովկա, Լեբեդևկա, Լոկնյա, Մախնովկա, Նովայա Սորոչինա, Նիկոլսկի, Օլեշնյա, Ռուբանշչինա և Սուջա բնակավայրերի շրջաններում: Հետ է մղվել հակառակորդի երեք գրոհ», - ասված է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներից և հրետանու կրակից խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան Կուրսկի շրջանի տասը բնակավայրերի, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի յոթ բնակավայրերում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։