Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը: Կառավարության որոշմամբ թվային դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքային խմբերի համար.
Արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորման ենթակա ապրանքներն օտարումից առաջ դրոշմավորվում են նույնականացման միջոցներով՝ Դատա մատրքիս երկչափ շտրիխ կոդով։ Այն փակցվում կամ տպագրվում է ապրանքի վրա և անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար, որից հետո այն գրանցվում է E-mark համակարգում և վերջնական սպառման ժամանակ սկանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին։ Նույնականացման միջոցներով դրոշմավորումն ապահովում է ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։ Դրոշմավորման նոր համակարգը, միաժամանակ, վարչարարության բարելավման լրացուցիչ գործիք է։
Տնտեսվարողներն իրենց ցանկությամբ դրոշմավորման համար սահմանված պարտադիր ժամկետից շուտ ևս կարող են անցնել դրոշմավորման նոր համակարգին: Միաժամանակ, մինչև պարտադիր դրոշմավորման ներդրման ժամկետը ներկայացրած հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակները տնտեսվարողները կարող են օգտագործել մինչև դրանց սպառումը։ Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունը պետք է էլեկտրոնային եղանակով գրանցվի ազգային օպերատորի՝ E-mark համակարգում՝ ստանալով համակարգի հասանելիություն։