|
Փոխարժեքներ
14 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՄԱԿ-ի համապատասխան կառույցի կողմից դեռևս 2017 թվականից արվող կանխատեսումները, որ ծնելիությունը շարունակելու է նվազել ամբողջ աշխարհում, անլուրջ էր ընդունվում տարբեր երկրների հանրային և պետական գործիչների մեծ մասի կողմից։
Հիմա պարզվում է, որ ծնելիության գործակիցն ավելի արագ է նվազում, քան սպասվում էր 2022 թ. կանխատեսմամբ։
2024 թ. կնոջ պտղաբերության ամենացածր ցուցանիշը Հեռավորարևելյան տարածաշրջանում (Արևելյան Ասիայում) է 1.32, իսկ ամենաբարձրը Անդրսահարյան Աֆրիկայում 4.26։ Եթե նախկինում մասնագետները կարծում էին, որ կնոջ պտղաբերության համաշխարհային միջին գործակիցը 2.2 կիջնի 2025 թվից հետո, հիմա պարզվում է, որ դա տեղի է ունեցել 2024 թ., իսկ այս տարի ցուցանիշը դրանից ցած է իջնելու, հետևաբար տեղի է ունենում ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ մարդկությունը, որպես տեսակ, մտնում է լատենտ դեպոպուլյացիայի փուլ, երբ արդեն իրողություն է, որ միջինը մեկ սերունդ հետո աշխարհում մահվան դեպքերը գերազանցելու են ծնունդներին։
Միքայել Մալխասյան
ԵՊՀ Հայոց ցեղասպանության ամբիոնի դոցենտ