կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-26 15:56
Հասարակություն

Ջրբացթողումը չի կարող լինել ավելին, քան դրա` էկոլոգիապես ընդունելի մակարդակն է. Արծվիկ Մինասյանը` Ախուրյանի ջրամբարի մասին

Ջրբացթողումը չի կարող լինել ավելին, քան դրա` էկոլոգիապես ընդունելի մակարդակն է. Արծվիկ Մինասյանը` Ախուրյանի ջրամբարի մասին

Ախուրյանի ջրամբարից ջրի նմուշառումներն արդեն վերցվել են, փորձաքննության են տրվել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հայաստանում, առհասարակ, ջրամբարների մասով ջրօգտագործման թույլտվություն պետք է ունենանք, ինչը նշանակում է, որ դրանց ջրբացթողումը չի կարող լինել ավելին, քան էկոլոգիապես ընդունելի մակարդակն է: Ախուրյանի դեպքով մենք երկրորդ խնդիր ունենք` սա երկու կողմից կառավարվող ջրամբար է, և մեկը մյուսով ուղիղ կապակցված է: Այսինքն` երբ թուրքական կողմը բացում է ջրամբարի իր հատվածի ջուրը, հայկական կողմը չի կարող անտարբեր մնալ, և հակառակը: Պայմանավորված նրանով, որ այս ջրամբարի հիմնական նպատակը ոռոգմանը ծառայեցնելն է, կենսաբազմազանության հարցը երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների օրակարգում չի եղել: Մենք առաջարկել ենք, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ, որ մշակվի մեր կողմից այն անհրաժեշտ նվազագույնը թե՛ Ախուրյանի, թե՛ մյուս ջրամբարների մասով, և անդրսահմանային համագործակցության շրջանակներում մյուս կողմի պահանջներն էլ լինեն»,- ասաց նախարարը:

Նույն խնդիրը, Մինասյանի հավաստմամբ, կա նաև Արփի լճի տարածքներին: Դրա համար էլ, ըստ նախարարի, փորձել են միջազգային պլատֆորմ ստեղծել, որպեսզի խնդիրների մասին մեկ հարթակում կարողանան քննարկումներ ծավալել ու լուծումներ գտնել: