| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 77446 դիտում,
        
            77446 դիտում,  8 ամիս առաջ - 2025-02-14 23:24
            8 ամիս առաջ - 2025-02-14 23:24  
         
                
            ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Ասեմ, որ չիմացողներն իմանան։
Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների' 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է 12 միլիարդ 842 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 12 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ի դեպ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ' կրկնապատկվել է։
Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների համար հատուկ ընդգծում եմ.
ՀՀ արտաքին պարտքը պաշտոնական վերջին տվյալներով' 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 454 միլիոն 151 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 5 միլիարդ 962 միլիոն ԱՄՆ դոլար։
Կարծում եմ հիմա պարզ է դառնում, թե ով է քաղաքական դիվիդենտ ստանում հանրությանը մանիպուլացնելով կամ անտեղեկացված լինելու հետևանքով»։