|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել և քննարկել իրավիճակը Սիրիայում, մասնավորապես՝ երկրից ռուսական զորքը դուրս բերելու որոշումը: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:
Պուտինն Օբամային տեղեկացրել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ռուսական զորքի հիմնական հանձնարարությունը կատարվել է, և որոշում է կայացվել Սիրիայից ռուսական ավիախմբի հիմնական մասի դուրս բերման վերաբերյալ։
«Դա, անկասկած, լավ ազդակ կդառնա հակամարտող բոլոր կողմերի համար և պայմաններ կստեղծի իրական խաղաղ գործընթացի մեկնարկի համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Կողմերը նաև պայմանավորվել են համակարգել ջանքերը՝ հրադադարի պահպանման համար: