կարևոր
2563 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-07 17:08
Աշխարհ

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Ալիևը Պուտինին նոր հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև նոր հաջողություններ՝ պետական կառավարման ասպարեզում։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են տարբեր ասպարեզներում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, քննարկել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև նոր շփումներին վերաբերող հարցեր։