Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 07.06.2013թ. որոշմամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված` «ՀայՌուսգազարդ»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) 2013 թվականի հուլիսի 7-ից սկսում են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:
Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվելու են բնական գազի նոր սակագնով կազմավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվելու է 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան:
«ՀայՌուսգազարդ»-ը խնդրում է բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացին և պարտադիր ներկա լինել հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ հետագա տարաձայնություններից խուսափելու համար: