Փոխարժեքներ
27 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2024 թ. դեկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան էջում հերթական պարապ-շոուի ժամանակ անդրադարձել են այն հարցին, թե ամուսնացած ե՞ն, թե ամուսնացած չեն։
«Դեկտեմբերին կլրանա մեր ամուսնության 27-րդ տարին։ Որևէ դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք, բայց իհարկե, մեր կյանքում էդ ամուսնական էտապներն եղել են՝ նշանդրեք , սինի, նվերներ և այլն։ Հարսանիք չենք ունեցել, փոխարինող խնջույք են ունեցել։ Դե յուրե ո՛չ զագսով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք։ Մյուս կողմից էլ մտածեցի՝ արդեն որերորդ տարին հայտարարագիր ես լրացնում որպես վարչապետի կին, եթե այդ հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չկա»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը վերջերս, թանկացումների ու պետական մակարդակով այլևայլ ռեկետների դեմ ընդվզող քաղաքացիներին հերթական անգամ մոլորեցնելու նպատակով, հաճախ է հայտարարում, որ քաղաքացին պետք է պետական բյուջեին նայի որպես սեփականի, պետք է 100 դրամի համար չթքի պետության երեսին: Նա հաճախ է մեղադրումնրանց, ովքեր թաքցնում են եկամուտներն ու պետությունից նպաստ ստանում, և այլն:
Այժմ քաղաքացիներն ուղղակի հարցնում են՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը օրինական կարգով իրենց ամուսնությունը չեն գրանցել, որպեսզի Աննա Հակոբյանն իբրև միայնակ և երեք երեխաների (բազմազավակ) մայր նպա՞ստ ստանա: Արդյո՞ք թերթում աշխատող և թերթի միջոցով փող աշխատող ոչ իրաբանական ամուսինները ևս չեն «քերել» պետությունից՝ չգրանցելով իրենց ամուսնությունը: Արել այնպես, ինչի համար այսօր մեղադրում են ուրիշներին:
Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու՝ արդյոք ՀՀ վարչապետիարդեն «ոչ իրավաբանական տիկին» Աննա Հակոբյանը, իբրև միայնակ կին և 3 անչափահասների մայր, նախկինում երբևիցե ստացե՞լ է նպաստ, պետական այլ օժանդակություն և այլն: Խնդրել ենք նշել ստացված պետական օժանդակության, իսկ եթե դրանք մեկից ավելին են՝ օժանդակությունների տեսակը, ինչպես նաև այն ժամանակահատվածը / ժամանակահատվածները, երբ Աննա Հակոբյանը ստացել է դրանք: Խնդրում եմ նաև նույն հարցերին պատասխանել նաև Աննա Հակոբյանի երեք երեխաների մասով: