կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-07 14:57
Սպորտ

Ձմեռային օլիմպիական խաղերի հետհաշվարկն սկսված է

Ձմեռային օլիմպիական խաղերի հետհաշվարկն սկսված է

 

Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնախմբի ղեկավար Ժան Կլոդ Քիլին ասել է, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը բացառիկ ճիշտ ժամկետում կատարել է օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները: Արդեն պատրաստ են ձմեռային մարզահանդեսի բոլոր կառույցներն ու շինությունները: Թերևս միայն  դահուկային ոստնակացատկի հարթակներում են շարունակվում գործերը: Դրանք, անկասկած, նույնպես ճիշտ ժամանակին կավարտվեն:

 

Այս հայտարարությունը հրապարակվել է փետրվարի  6-ին ` Սոչիում: Այնտեղ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

 

Նրանք  օլիմպիական մայրաքաղաք են ժամանել 2014 թ. փետրվարի 7-ին մեկնարկելիք միջոցառման ժամանակի հետհաշվարկի տոնական հանդիսությանը մասնակցելու համար: ՌԴ քաղաքներից օրերի հետհաշվարկը առաջինը սկսվեց Խաբարովսկում: Նմանօրինակ ժամատախտակներն այսօր աշխատել կսկսեն նաև Սոչիում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում  և  Պյատիգորսկում:

 

Այսօր ` փետրվարի  7-ի երեկոյան, Սոչիի ձմեռային մարզապալատում կայանալիք շքեղ հանդիսության ժամանակ ՄՕԿ նախագահը  խաղերի  մասնակցության պաշտոնական հրավիրատոմսեր  կհանձնի Կանադայի, Բրազիլիայի, Հարավային Կորեայի  և Ռուսաստանի ԱՕԿ-ներին :

 

Ներկայացման մասնակից 300 արտիստները և անվանի գեղասահորդները կպատկերեն օլիմպիական շինարարության փուլերը` որոնք սկսվել են 2007-ից, երբ Գվատեմալայում կայացած վիճակահանության ժամանակ խաղերի մայրաքաղաք հռչակվեց Սոչին: