Փոխարժեքներ
21 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.64 |
EUR | ⚊ | € 411.2 |
RUB | ⚊ | ₽ 3.9189 |
GBP | ⚊ | £ 485.98 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Ջո Բայդենը Թրամփի երդմնակալությունից մի քանի ժամ առաջ «կանխարգելիչ» ներում է շնորհել գիտնական Էնթոնի Ֆաուչիին և գեներալ Մարկ Միլիին՝ հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաներումը կարող է վերաբերվել մի շարք մարդկանց, որոնց թվում են Ֆաուչին, ով օգնել է համակարգել Սպիտակ տան գործողությունները կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահ, պաշտոնաթող գեներալ Միլին:
Բայդենը նաև ներում է շնորհել չորս տարի առաջ իր երդմնակալությունից հետո տեղի ունեցած անկարգությունների հետաքննությանը ներգրավվածներին՝ չսպասելով մեղադրանքներին՝ կանխելու «չհիմնավորված» և «քաղաքական դրդապատճառներով հետապնդումները»։
Պաշտոնաթող գեներալ Միլին, ում Բայդենը նախօրոք ներում էր շնորհել, Թրամփին անվանել էր «մինչև ոսկորները ֆաշիստ» և վտանգավոր մարդ։
«Կառավարության այս աշխատակիցները պատվով ու շքանշաններով ծառայեցին մեր երկրին և արժանի չեն անհիմն և քաղաքական դրդապատճառներով հետապնդման թիրախ դառնալու»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։- «Այս ներումների շնորհումը սխալմամբ չպետք է դիտվի որպես որևէ անձի կողմից որևէ հանցագործության ընդունում, ինչպես նաև չպետք է սխալ մեկնաբանվի որպես որևէ հանցագործության համար մեղքի ընդունում»: