|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, շնորհավորել նրան Մկրտության տոնի կապակցությամբ և հաջողություն մաղթել ընտրություններում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահը նաև հաջողություններ է մաղթել Ալեքսանդր Լուկաշենկոյին 2025 թվականի հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հունվարի 21-25-ը Բելառուսում տեղի կունենա արտահերթ քվեարկություն նախագահական ընտրություններում, հունվարի 26-ը քվեարկության հիմնական օրն է:
Բացի Լուկաշենկոյից, բարձր պետական պաշտոնի են հավակնում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը, աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը, Բելառուսի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և անկուսակցական գործարար Աննա Կանոպացկայան, որը մասնակցել է նաև 2020 թվականի ընտրություններին: