|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում Է, որ Ռուսաստանի ղեկավարը համապատասխան շնորհավորական հեռագիրն ուղարկել է Լուկաշենկոյին:
«Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը կնպաստի ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում, Միութենական պետության շրջանակներում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի գծով ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ռազմաքաղաքական կապերի ամրապնմանը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,-ընդգծվում է հեռագրում:
Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Նախնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն հավաքել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը։