Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը հույս ունի, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում կվերահաստատվի հավատարմությունը նախկինում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան:
Նշենք, որ Եվրամիության միջնորդությամբ Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Ալիևի և Փաշինյանի հանդիպումը։
«Մենք ողջունում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Կարևոր ենք համարում շարունակել կանոնավոր շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև և, իրոք, ակնկալում ենք, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, եռակողմ պայմանավորվածությունների կատարման պարտավորությունը կկատարվի»,- ասել է Զախարովան։