Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքացի Նելլի Միքայելյանն առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում նախաքննությունը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քաղաքացի Նելլի Միքայելյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցված եւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն, որի արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար:
Սակայն տուժող Նելլի Միքայելյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացնում նախաքննական մարմնին՝ կատարելու այնպիսի քննչական գործողություններ, որոնք նախկինում արդեն իսկ կատարվել են, անգամ առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում նախաքննությունը:
Նելլի Միքայելյանի՝ լրատվամիջոցներին պարբերաբար տրվող հարցազրույցները չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից եւ միտված են հասարակության մեջ պետական մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձեւավորելուն: