Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նշվում է, որ նկարի տերերը չգիտեին, թե ով է պատկերված կտավի վրա, քանի դեռ չէին ուղարկել այն փորձաքննության:
Պարզվել է, որ ներկի հին շերտերի տակ, որոնք, ըստ գիտնականների, արվել են XIX դարում, Անգլիայի թագուհու դիմանկարն է: Կտավը նկարվել է 1562-ին՝ թագադրումից երեք տարի անց և դարձել է Եղիսաբեթ Առաջինի ամենավաղ դիմանկարներից մեկը. նա այդ ժամանակ մոտ 29 տարեկան է եղել:
Այդ ժամանակ խորհրդարանը պահանջում էր, որ թագուհին ամուսնանա: Տարբեր ժամանակներում Իսպանիայի թագավորը՝ Ֆիլիպ II-ը, ավստրիացի էրցհերցոգներ Ֆերդինանդը և Կառլ II-ը, և Շվեդիայի թագավոր Էրիկ XIV-ը համարվել են Էղիսաբեթ I-ի փեսացուները:
Դիմանկարը պլանավորվում է աճուրդի հանել Լոնդոնում դեկտեմբերի 4-ին՝ 150-250 հազար ֆունտ սթերլինգ նախնական արժեքով: