կարևոր
1591 դիտում, 3 օր առաջ - 2024-12-19 18:09
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանի նախատինքը Նիկոլ Փաշինյանին

Ժաննա Անդրեասյանի նախատինքը Նիկոլ Փաշինյանին

Մեկ ամիս առաջ ԱԺ-ում ընթացող՝ 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց.

«Քանի՞ տարի է Գյուղինստիտուտ ուսանող չի մտնում․ ի՞նչ եք մտածում Գյուղինստիտուտի գրավչությունը բարձրացնելու համար»։ 

Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ բուհն ունի այլ անվանում՝ Ագրարային համալսարան, սակայն այդպես էլ բովանդակային պատասխան չտվեց, թե պետական մակարդակով ինչ է արվելու՝ Ագրարային համալսարանի գրավչությունը բարձրացնելու համար։   

Հարցին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը, թողնելով հարցի բովանդակային կողմը, փորձեց նախատել և դասեր տալ Ազգային Ժողովի պատգամավորին.

«Մենք գյուղինստիտուտ ուղղակի չունենք, մենք ունենք Հայաստանի ազգային ագրարային համալսարան և վստահ եմ, որ նաև վերաբերմունքը, որ մենք դրսևորում ենք շարունակաբար, տարիներ շարունակ մեր բուհերը կոչելով այլ անուններով, որևէ կերպ չի նպաստում այդ բուհերի հանդեպ հանրային ուշադրության, կրթության գրավչության բարձրացմանը»։

Երեկ Շիրակի պետական համալսարանի հիմնադրմանը նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Շիրակի պետական համալսարանն անվանել է Գյումրիի պետական համալսարան:

Ստացվում է, որ տիկին Ժաննան նախատում է իր անմիջական ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, և ըստ նրա՝ Փաշինյանի չիմացությունը չի նպաստում բուհերի հանդեպ հանրային ուշադրության և կրթության գրավչության բարձրացմանը: