Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոնց հասկացա, մարդիկ էդքան էլ լավ չեն ըմբռնում, թե որտեղ է Ժաննա Անդրեասյանի կողմից ստորագրված շրջաբերականի մասով խնդիրը։ Փորձեմ բացատրել։
2017 թվականին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից առաջ բերվեց Ազգ-Բանակ եւ մի շարք այլ ծրագրեր։ Դրան զուգահեռ նաեւ խնդիր դրվեց՝ մշակել ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ, որը պետք է ներդրվեր դպրոցներում՝ կրթական ծրագրերում։
Հենց այդ ժամանակ սորոսի ֆոնդը սկսեց փողեր թափել, որպեսզի իր ազդեցության գործակալները վայնասուն կապեն այդ թեմայով։ Տարբեր տեսակի «փորձագետներ», «ազգագետներ» եւ այլ սորոսական գործակալներ, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին քննադատել էդ ծրագրերը։ Նրանց մի մասը վճարվում էր էդ ամենի համար։ Նատոյից ֆինանսավորվող Սծյոպիկենց գրասենյակում, օրինակ, հավաքվել էին Գեղամ Բաղդասարյան, Լաուրա Բարսեղյան, Արեն Մելիքյան եւ այլ՝ էս տեսակ դեմքեր ու ազգ-բանակ էին քլնգում։ Գեղամն ու Լաուրան, օրինակ, վճարվել էին սորոսից դրա դիմաց։ Գրանտների սկրինները կցված են։
Էդ նույն թեմայով վայնասուն էր կապել Գայանե Աբրահամյանը, որը սորոսից ֆինանսավորվող իր Հոդված 3 ակումբում քննարկում անվան տակ գրոհ էր կազմակերպել էդ ամենի դեմ։
Թեմայով վայնասուն էին կապել Հրանուշ Խառատյանը Գայանե Շագոյանը, Սաքունցը, Թոքմաջյանը...
Անմասն չէր եւ ներկայումս ԿԳՍՄ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի ՀԿ-ն՝ Սոցիոսկոպը, որտեղ ռազմականացման դեմ ելույթ էին ունենում հենց ինքը՝ Ժաննան, Լուսինե Խառատյանը, սորոսական ակտիվիստ ռեստարտից Դավիդը Պետրոսյան, ՔՊ պատգամավոր Մարինան Կարապետյան եւ մի շարք այլ սորոսական հակահայ փթիրներ։
Սա մի մեծ ու կազմակերպված գրոհ էր, որի հետեւանքը կամ նպատակը ՀՀ-ի կողմից այդ խարտիային միանալն էր։
Այժմ Սոցիոսկոպի Ժաննան նշանակվել է ԿԳՍՄ նախարար, նրա մյուս գործընկեր՝ ֆեմինիստ, լգբտ ակտիվիստ Աննա Ժամկոչյանը՝ սոցապ փոխնախարար, Մարինան Պատգամավոր է, պաշտոնների են այդ թեմայով վայրահաչ կապած եւ այլք...
Եւ հիմա, արդեն ստանալով նախարարի աթոռը, նրանք հետեւողական առաջ են տանում իրենց օրակարգը։
Ժամանակին կապույտ մազերով ակցիաներ էին կազմակերպում Արցախի ներկայացուցչության դեմ՝ «ոչ ռազմականացմանը, ոչ ազգ, ոչ բանակ, ոչ սահման, ոչ պետություն» կոչերով...
Հիմա գրավել են պետությունը, եւ հետեւողականորեն իրականացնում են Հայաստանի ապառազմականացման կամ զինաթափման ծրագիրը։ Այդ նույն ֆոնդերը, ռազմականացման դեմ հաչալուց զատ փող էին ստանում նաեւ՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բարեկամություն երգելու համար։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է կոտրել ռազմական դիմադրության ցանկացած հնարավորություն։
Ռազմունակ ու դիմադրող սերունդը կրթվում է դպրոցում։ Հետեւաբար դպրոցը նրանց թիրախն է։ Ժաննա Անդրեասյանը պատահական չի նշանակված այդ աթոռին։ Նա ամենայն հետեւողականությամբ պիտի քանդի կրթական համակարգում հնարավոր բոլոը դիմադրության օջախները...
Ժողովուրդ ջան, անկախ ռազմականացված կառույցների նկատմամբ ձեր վերաբերմունքից, անկախ էն օբյեկտիվ խնդիր-հանգամանքից, որ էդ տեսակ կառույցներ ներթափանցել են ոչ պակաս սրիկա ու տեսակով սորոսական-լեւոնական Միսկարյանները, Հրանտ Տեր-Աբրահամյանները (դա էլ էդ կառույցներով զբաղվողների տգիտության ու անհեռատեսության հետեւանքն է), չի կարելի էս խիստ վտանգավոր տենդեցը յուղել ու սվաղել։
Սա երկարաժամկետ հեռանկարով հակահայ ծրագրերից մեկն է, որով փորձ է արվում զրկել Հայաստանին ապագա դիմադրությունից։
Թշնամիներով շրջապատված մեը երկիրը ՊԻՏԻ՛ ԼԻՆԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ։ Գոյության այլ տարբերակ պարզապես չկա... Հասկացեք վերջապես էս պարզ ճշմարտությունը...
Զաքար Խոջաբաղյան
Բժիշկ