կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-12-21 03:22
Քաղաքական

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները հավասարակշռված չեն

Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները հավասարակշռված չեն
«Ոչ այնքան հավասարակշռված», -այսպիսի որակում է տալիս հայ-վրացական հարաբերություններին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Պատճառն, ըստ Մանոյանի, Վրաստանում ապրող հայերի ոտնահարված  իրավունքներն են: Միայն վիրահայերի իրավունքները պաշտպանված լինելու դեպքում երկու հարևան երկրների միջև հարաբերությունները կսերտանան, կառաջանա փոխադարձ վստահություն, ինչը ձեռնտու կլինի երկու պետություններին էլ: Ինչ վերաբերում է մյուս հարևանի` Իրանի հետ հարաբերություններին, ապա Կիրո Մանոյանը կարծում է, որ այս երկրի հետ հարաբերությունները բնականոն հունով են ընթանում,  քանի դեռ Իրանի հանդեպ չեն կիրառվում պատժամիջոցներ: