Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հանրային դաշտ են նետվում զանազան թերաղավաղված թեզեր, որոնց նպատակն է ապացուցել, որ այն քաղաքականությունը, որի մեջ մենք բոլորս ապրում ենք չունի այլընտրանք, վերջերս էլ այդ գաղապարը հնչեցվեց ԱԺ ամբիոնից, որ միակ ճշմարիտ քաղաքականությունը, դա ներկայիս իշխանության վարած քաղաքակնությունն է, բայց նման միջոցառումները ապացուցում են, որ այընտրանք կա, և այդ այլընտրանքը խոստանում է ավելի շատ հնարավորություններ՝ մեր ազգային շահերը պաշպանելու և առաջ մղելու համար»,- այս մասին խորհրդաժողովի ժամական ասաց Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոս, Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
«Միայն ցեղասպանության ճանաչումով Թուրքիային չենք կարող ստիպել իր նկրտումներից հրաժարվել, Թուքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամաբ ավելի խոր արմատներ ունի, և այդ քաղաքականության դրսևորումնեից մեկն էլ ցեղասպանությունն էր։ Շատ քչերը գիտեն, որ մինչև 50 ական թվականները Թուքիայի իշխանության ղեկին են գտնվել այնպիսի մարդիկ, ովքեր ուղղակի առնչություն են ունեցել ցեղասպանության մտահաղացմանը, մշակմանը և իրագործմանը։ Պետք է քայլեր ձեռնարկել, որ ցեղասպանության ճանաչումը շարունակվի և ցեղասպանության չճանաչման անպատասխանատվությունը դարձավ խթանիչ ուժ, որ բազմաթիվ այլ երկրներում մարդիկ մտածեն, որ կարող են գնալ նման հանցագործության և որևէ պատիժ դրա համար չկրեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում