Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Արցախցի Աննան Մանգասարյանը մտահոգ է կառավարության վերջին նիստից հետո: Լսել է Փաշինյանի ու իր ենթակայության ներքո աշխատող նախարարներից մեկի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նոր որոշման մասին, ըստ որի՝ յուրաքանչյուր արցախցու տրամադրվող 50 հազարական դրամն ապրիլից կկրճատվի: Ըստ կառավարության որոշման՝ աջակցություն կստանան միայն առանձնացված խմբերն, այդ թվում՝ անչափահասներն ու 63 տարեկանից բարձր մարդիկ: Ավելին՝ հաջորդ տարվա հուլիսից սկսած այդ աջակցությունը 40.000-ի փոխարեն կկազմի 30.000 դրամ։ Դե իսկ կառավարության ներկայացուցիչներն այս ամենը բացատրում են նրանով, որ արցախցիների մոտ 25 տոկոսն արդեն աշխատանք է գտել, մյուսներն էլ աստիճանաբար ինտեգրվում են աշխատաշուկայում։
Հինգշաբթի օրվանից հետո արցախցիների շուրթերին մի հարց է. ինչպե՞ս են կազմակերպելու ու համակարգելու իրենց ֆինանսական միջոցները, որպեսզի կարողանան ապրել ու արարել մայր Հայաստանում:
«Մենք մի կերպ աշխատանքի ենք ընդունվում, գումար վաստակում ու փորձում ենք մեր կայնքը հունի մեջ գցել, իսկ 40+10-երի հաշվի կարողանում ենք տան վարձի մասին հոգալ, գոնե կյանք վերադառնալ, ապրիլից սկսած իսկապես չգիտենք՝ ի՞նչ ենք անելու» ,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Աննա Մանգասարյանը:
Իրենց հիմնական եկամուտը կորցրած արցախցիներնն արդեն զգում են մոտալուտ վտանգը. եթե այդ աջակցությունը կրճատվի, ապա վատ իրավիճակ է ստեղծվելու` ի վիճակի չեն լինելու վճարել տան վարձերը. արցախցիների անունից հայտարարեց Անննան:
Արցախցին մի մեծ մտավախություն ունի. եթե այս որոշումը չչեղարկվի, ապա զգում է, որ ապրլից հետո մի նոր արտագաղթի ալիք կբարձրանա: Հայրենակիցները կսկսեն հեռանալ մայր Հայաստանից:
«Հոգեպես դեռ մեր հայրենիքում ենք, մենք զուտ ֆիզիկապես ենք հեռացել Արցախից… Եթե իսկապես կրճատվի աջակցության չափն, ապա ստիպված պիտի թողնենք մեր վարձով բնակարաններն ու ապրելու տեղ չունենալու պատճառով հեռանանք նաև Հայաստանից: Մի՞թե սա հատուկ է արվում, որ թողնենք ու գնանք Արցախ, բայց արդեն թշնամու կազմում ապրելու պայմանով: Դա էլ, վստահեցնում եմ, կնշանակի արցախցու բնաջնջում: Ընդդիմությունն է՞լ է կողմ սրան»,- հարցրեց նա:
Եզրափակելով՝ նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ է փոխվելու ապրիլ ամսից այն մարդկանց համար, որոնք տնից-տեղից զրկվել ու անպաշտպան են մնացել, ինչպե՞ս են ապրելու ինքն ու իր նման հազարավոր արցախցիները: